Այս հրաշք միջոցն ունակ է վերականգնել տեսողությունը (photo)


03:59 , 4 մարտ, 2016

Ակնախոտը կամ լերդածաղիկը տարեկան խոտաբույս, որն օգտագործում են աչքի տարբեր հիվանդություններ բուժելու համար:

1

Ակնախոտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, եթերային յուղեր, գլիկոզիդներ և թթուներ, որոնք պայքարում են աչքի վարակների դեմ, անցկացնում են չորությունն ու գրգռվածությունը:

2

Բույսն արդյունավետորեն իջեցնում է աչքի ճնշումը, հանում է հոգնածությունն ու լարվածությունը, որն առաջանում է համակարգչի առջև շատ նստելուց, գործում է որպես աչքի հատուկ կաթիլների բնական փոխարինող:

Ներկայացնում է աչքերի բուժում՝ ժողովրդական միջոցներով

1 Ակնախոտով թեյ՝ տեսողությունը լավացնելու համար

1թեյի գդալ չոր խոտաբույսի վրա լցրեք  300 մլ եռացրած ջուր և թողեք 20 րոպե: Խմեք օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո:

2 Աչքի կաթիլներ

Աչքերի հոգնածությունն ու չորությունն անցկացնելու համար, յուրաքանչյուր աչքի մեջ երկուական կաթիլ թեյ կաթացրեք՝ այս խոտաբույսից պատրաստված:

3 Թրջոցներ՝ աչքերի բուժման համար

Երկու բամբակե սկավառակներ թրջեք այս խոտաբույսից պատրաստված թեյով և դրեք կոպերին: Պահեք այդպես 15 րոպե, առավոտյան և երեկոյան:

4 Թրջոց տիկնակլունձի դեմ

3 ճաշի գդալ չոր խոտաբույսի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր և թողեք 10 րոպե: Հեղուկը քամեք, իսկ խոտաբույսերը լցրեք թանզիֆի մեջ և դրեք տիկնակլունձի վրա 5-7 րոպեով:

Հակացուցումներ. Հղիություն, կրծքով կերակրել, լեղապարկի, լյարդի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի սուր հիվանդություններ:

Այս հրաշք խոտաբույսը «գլուխ է հանում» ոչ միայն աչքի հիվանդություններից: Ակնախոտի օգնությամբ կարելի է թեթևացնել գլխացավը, ազատվել անքնությունից և անհանգստությունից, ինչպես նաև անցկացնել նախորդ օրվա հարբածության հետևանքները: