Կղզու վրա կառուցված այս տունը կանգուն է 111 տարի (ֆոտոշարք)


01:47 , 4 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ջեյմսթաուն քաղաքի մոտակայքում գտնվող  Նառագանսեթ  նեղուցում  փոքրիկ կղզի կա, որտեղ 1905-ին  հսկայական տուն է կառուցվել: Այն ստացել է «Քլինգսթոն» անվանումը:

Ատլանտյան օվկիանոսին նայող տունը  1961-ին 3600 դոլարով ձեռք է բերել բոստոնցի ճարտարապետ Հենրի Վուդը:  Մինչ այդ տունը 20 տարի դատարկ է եղել:
Տան յուրահատկություններից է պատուհանների քանակը` 65: Տան կառուցումը 36 982 դոլար է արժեցել:  Տունը 10 սենյակ ունի, որոնցից յուրաքանչյուրը կարող է պարծենալ հոյակապ տեսարանով:
Արտասովոր ու գեղեցիկ տան լուսանկարները ներկայացնում է AdMe.ru-ն: