Պարզ միջոց՝ դեմքի սև կետերից ազատվելու համար


00:04 , 4 մարտ, 2016

Պարզ միջոց՝ դեմքի սև կետերից ազատվելու համարBarometer.am-ը գրում է.

Շատերն ուզում են ունենալ հարթ և մաքուր դեմք: Այս մեթոդը հնարավորություն է տալիս առանց գումար ծախսելու ազատվել խնդրից ամբողջությամբ:

Բաղադրություն.
անանուխի համով ատամի մածուկ
2-3 հատ սառույցի կտոր
աղ

Պատրաստման եղանակը.
Երկու ճաշի գդալ ատամի մածուկը խառնել մեկ ճաշի գդալ աղի հետ: Ստանալ համասեռ զանգված: Ստացված զանգվածը քսել դեմքին՝ շրջանաձև շարժումներով: Ավարտելուց հետո դեմքը մաքրել խոնավ սրբիչով: Այնուհետև մանրակրկիտ մաքրել սառույցի կտորներով:

Զգուշացում. այն մարդիկ,ովքեր ունեն չոր մաշկ, այս մեթոդը կիրառելուց հետո խորհուրդ է տրվում գործողությունից հետո դեմքին քսել խոնավեցնող կրեմ: