Հայաստանում՝ հանցագործների մասին ավելի շատ ֆիլմ ու սերիալ է նկարահանվում, քան բանակի


19:30 , 3 մարտ, 2016
Հայաստանում՝ հանցագործների, գողերի, <հեղինակությունների>, գաղութի, բերդի եւ ընդհանրապես հանցագործ աշխարհի մասին ավելի շատ ֆիլմ ու սերիալ է նկարահանվում ու ցուցադրվում, քան բանակի, զինվորի, կամ ընդհանրապես՝ կրթված ու աշխատող մարդկանց մասին: Ու հատկանշական է, որ էդ ֆիլմերում հանցագործները միշտ համարյա գլխավոր հերոսներն են լինում ու ներկայացվում են դրական լույսի ներքո: