78 տարեկան հասակում մահացել է խորհրդային կինոմատոգրաֆիայի հրաշալի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան


12:04 , 3 մարտ, 2016
Այսօր կյանքի 78-րդ տարում Մոսկվայում մահացել է խորհրդային կինոմատոգրաֆիայի ամենայուրօրինակ և պարզապես հրաշալի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան: Թեպետ ռեժիսորները բարձր էին գնահատում դերասանուհու վարպետությունը, սակայն Կրաչկովսկայան առավելապես փայլում էր երկրորդ պլանի դերերում: Եվ իսկապես փայլում էր, քանզի նրա մարմնավորած կերպարները առավել վառ ու երկար էին հիշվում, քան անգամ գլխավոր դերակատարներինը: Իր կարիերայի ողջ ընթացքում Կրաչկովսկայան նկարահանվել է տասնյակ ֆիլմերում՝ համագործակցելով ժամանակի լավագույն ռեժիսորների հետ: Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհին առավել հայտնի էր «12 աթոռ», «Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը», «Դարձիր իմ ամուսինը» ֆիլմերից: