Ֆիննախ-ի և ՊԵԿ-ի տարանջատումը խիստ կարևոր է


14:42 , 2 մարտ, 2016

Կառավարությունում շարունակվող կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են: Այս փուլում, դրանք դրսևորվում են նախարարությունների կամ դրանց առանձին ստորաբաժանոմների տարանջատման ձևով, իսկ առաջիկայում սպասվում է նախարարության ստորաբաժանումներ ու հասիքների օպտիմալացում:
Հասկանալի է, որ ամենաշատ քննարկվողն ու ինտրիգայինը պետք է լիներ Ֆինանսների նախարարությունից Պետեկամուտների կոմիտեի առանձնացում, որովհետև դրանք բավականին կարծ, գրեթե ուժային կառույցների կարգավիճակ ունեին:

Սակայն ակնհայտ է, որ անկախ թեմայի ինտրիգայնությունից ու շրջող բամաբասանքային լուրերից, այդ երկու կառույցների տարանջատումը գերկարևոր էր: Թիվ մեկ խնդիրը Ֆիննախ-ի ու ՊԵԿ-ի միջև հավասարակշռության ապահովումն է, որը երկու կառույցների համար առավել արդյունավետ աշխատանք է ենթադրում:
Միաժամանակ նկատելի էր, որ այդ կառույցների միացումը 1-1.5 տարվա կտրվածքով չէր արդարացրել սպասելիքները:

Ավելի լավ է ժամանակին կանգ առնել, ընդունել, որ այդ քայլն արդյունավետ չէր կամ դա արվել է կարճաժամկետ խնդիրների լուծման համար, քան տարիներով մտածել, թե ինչ կմտածի հասարակությունը, եթե կրկին կառույցները առանձնանան:
Կառավարման համակարգը արդյունավետության բարձրացման խնդիր ունի և այն հրատապ լուծումներ է պահանջում, թե ինչ արդյունք կտան այս ժամանակահատվածի փոփոխությունները ցույց կտա ժամանակը: