Կադրային թարմացումներն ամեն դեպքում նոր դուռ է բացում


14:04 , 2 մարտ, 2016

Վերջին 2 ամիսների քաղաքական-լրատվական դաշտի օրակարգային թիվ մեկ հարցը կադրային վերադասավորումների հարցն է:

Նախ՝ Դաշնակցությունը հունվարին հայտարարեց, որ իշխող ՀՀԿ-ի հետ համագործակցություն է սկսում, ապա այդ հայտարարությունը պաշտոնականացվեց, իսկ փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որում ի դեպ, ուղղակի ու անուղղակի ձևով արծարծվում է կադրային վերադասավորումների սկզբունքներն ու մոտեցումները:
Այս փուլի համար նախատեսված հիմնական փոփոխությունը կարծես թե իրականացված են՝ լավ, թե վատ, այլ խնդիր է, այստեղ էական է այդ փոփոխությունների իրական ազդեցությունը երկրի քաղաքական մթնոլորտի վրա:

Այնպես չէ, որ ՀՅԴ-ն ի զորու է լրջորեն մթնոլորտ փոխել, այստեղ հասարակ քաղաքացու համար նույնիսկ էական է մարդկանց, իրենց պաշտոններում տարիներին շարունակ «կլեյած» պաշտոնների հեռացումը: Այդ փոփոխություններն են, որ գոնե մարդու մոտ թեկուզև քիչ, սակայն հույս են արթնացնում: