Գարունն աննորմալ է սիրահարի պես, ու սպասված


12:07 , 1 մարտ, 2016

Գարունն աննորմալ է սիրահարի պես, ու սպասված՝ դարավոր Սիրո պես։ Փոքրիկ երեխայի պես է՝ առանց պայմանականությունների, գալիս է ու իր գիրկն առնում մեկեն, տարեցի պես սիրում է կյանքն ու վայելում ամեն մի պահը՝ ինչպես վերջինը։ Զարթոնք է, որն ամեն անգամ մեզ ավելի է մոտեցնում Վերջին։ Բայց մենք սիրում ենք նրան։ Գարուն։