04:53 , 1 մարտ, 2016
Համացանցում է հայտնվել հարուստների հղփացած երեխաների հերթական խմբաքանակը։ Այս անգամ Facebook–ում և Instagram–ում հաշիվներ են բացել լոնդոնյան միլիոնատերերի զավակները։ Որպես կանոն նրանք պարծենում են իրենց անհոգ կյանքով` բոլորին ցուցադրելով շքեղ մեքենաները, մի քանի մետրանոց ռեստորանային հաշիվները, փողի տրցակներն ու անձնական ինքնաթիռները։