Ո՞ր երգչուհին է նկարահանվելու «ATV»-ի նոր սերիալում


17:00 , 29 փետրվար, 2016

Exclusive

«ATV» հեռուստաընկերությամբ շուտով եթեր կհեռարձակվի նոր հեռուստասերիալ: «Աբելի քույրը»  հեռուստանովելի սցենարը գրել է մի շարք հաջողված ու ռեյթինգային սերիալների սցենարստ Անահիտ Մխիթարյանը։

Հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է երգչուհի Նարինե Դովլաթյանը։ 25-ամյա երգչուհին խաղալու է 17-ամյա աղջնակի դեր, ով դեռ դպրոցում է սովորում։ Սա հեռուստասերիալում և, առհասարակ, որպես դերասանուհի ներկայանալու Նարինեի առաջին փորձն է։

Նշենք, որ Նարինեն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ–վոկալ բաժինը։ 2012 թվականին Ստոկհոլմում նա մասնակցել է «Amberstar» մրցանակաբաշխությանը և Բենջամին Ստրետտայի «At My Feet» երգով հաղթել է «Orginal Song» անվանակարգում։ Նույն թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա հաղթել է «Տարվա հայտնություն» անվանակարգում։