Արժի՞, թե՞ չարժի քանդել հին Երևանը


14:15 , 29 փետրվար, 2016

Հիմա բանավեճ ա գնում, թե արժի թե չարժի քանդել հին Երևանը, նրա փոխարեն չգիտեմ ինչ կառուցելու համար, իմ կարծիքով հիմար հարցադրում է, հին Երևանը քանդելը հանցագործություն էր:
Ես ապրում եմ մի տանը, որը կառուցել են իմ տատերն ու պապերը 6-7 տասնամյակ առաջ,էդ տան ամեն անկյունում, այգու ամեն մի հատվածում պատմություն կա, որը պապերիցս եմ լսել ու տա աստված կփոխանցեմ իմ թոռներին ու եթե գան ու ինձ առաջարկեն շատ ու շատ ավելի լավ ու շքեղ տուն իմ տան փոխարեն միևնույն ա չեմ համաձայնվի, մեր տան վաճառքը կամ փոխարինումը մեկ այլ տնով ուղղակի անհնարին է, որովհետև այս տունը ի տարբերություն այլ տան ունի պատմություն, իմ ընտանիքի պատմությունը, որտեղ ամեն քարը դրել են իմ հոր տատն ու պապը ու իմ տատն ու պապը, ու ոչ այդ պատմությունը, ոչ էլ մեր տանը անցկացրած իմ 30 տարիների պատմությունը վաճառքի կամ փոխանակման ենթակա չեն!

Ի դեպ, քանի որ պատմությունից խոսեցի, երբ ապրում էի Թիֆլիսում, իմ ամենասիրած թաղամասը Թիֆլիսի ամենակենտրոնական հատվածում գտնվող Սոլոլակ թաղամասն էր, որտեղ սիրում էի քայլել թե ցերեկները թե գիշերները, որտեղ տանում էի ու ցույց էի տալիս իմ Երևանցի ընկերներին, և ինձ որպես գիդ վարձած արտասահմանցի զբոսաշրջիկներին:
Հենց այդ թաղամասում էին ապրել ու ստեղծագործել մեր մեծերը՝ Շիրվանզադեն, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Տիգրանյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Օրբելի եղբայրերը, ու շատ ու շատ հայեր, այդ տները շատ հեշտ էր տարբերակել վրացական տներից, կառուցված այդ ժամանակահատվածում ունեին իրենց ուրույն դիմագիծն ու անգամ ինտուիտիվ կարող էիր հասկանալ որն է հայի պատկանել, որը այլազգու, ու հիմա այդ տները պահպանվում են պետության կողմից, իսկ այդ տների վրա փակցված են ցուցատախտակներ, որ այստեղ ապրել է այսինչ հայը, այսինչ հայ բանաստեղծը, այս հայ բուրժուան և այլն ու ամեն անգամ քայլելով այդ տների կողքով պատկառանք ես զգում,ու հարգանք առ վրացական կառավարությանն ու վրացական պետությանը, ու եթե կուզեք իմ կարծիքով, այսօր Թիֆլիսի Սոլոլակ թաղամասը շատ ավելի հայկական է քան Երևանի կենտրոնը!