Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերի նկատմամբ թշնամանք հրահրող հայտարարություն է արել


13:37 , 29 փետրվար, 2016

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերի նկատմամբ թշնամանք հրահրող հայտարարություն է արել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փորձելով քննադատել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, հայտարարել է․ «Քրդերը «հայ ավազակախմբերի» պես Ռուսաստանի հետ համագործակցում են, գնում են Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»։

Հ.Գ. Թուրքիայում 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը պաշտպանել ցանկացողներին անվանում են «ավազակախմբեր», քանի որ վերջիններս փորձել են զենքով պաշտպանվել կոտորածից։