Նոր բրենդ, նոր շունչ Հայաստանում. բացվել է Baleno հագուստի խանութ-սրահը


12:00 , 1 մարտ, 2016

Արդեն գարուն է և ժամանակն է զգեստապահարանը թարմացնել գարնանային վառ գույներով, ինչն էլ կարող եք անել «Երևան Մոլ»-ի առաջին հարկում բացված Baleno հագուստի խանութ-սրահից: Այստեղ դուք կգտնեք նորաձև հագուստ, իսկ բարեհամբույր աշխատողները Ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:

Մինչ բացման բուն արարողությունը սկսելը, խանութում արդեն ներկա էին մարդիկ, ովքեր հետաքրքրված նայում էին տեսականին, ոմանք էլ որոշեցին գնումներ կատարել: Բացման ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվել էր “Love Prodaction”-ը. « Մեզ առաջարկեցին զբաղվել կազմակերպչական հարցերով, մենք էլ սիրով ամեն բան նախապատրաստեցինք»,-նշում է Նարբեն Պողոսյան:

Բացման արարողության հանդիսավարությունը վստահված էր Vitamin ակումբից հայտնի Չարենցին, ով նշեց, որ հաճախորդներին մի քանի անակնալ է սպասվում.  առաջին գնորդները կարողացան իրենց ձեռքը հավերժացնել խանութի պաստառին, իսկ խաղարկությանը մասնակցած երկու անձինք հնարավորություն ստացան իրենց ցանկությամբ հագուստ ընտրել:

BlogNews.am-ի հետ զրույցում խանութի մենեջեր Մարինե Պետիկյանը նշեց, որ Baleno-ն բավականին հայտնի բրենդ է ամբողջ աշխարհում և առաջին անգամ է բացվում Հայաստանում. «Առաջին խանութը բացել ենք Երևան մոլում, բայց ունենք նաև նպատակ ընդլայնվելու: Մեր խանութի կարգախոսն է make your own style և համոզված ենք, որ ցանկացած ոճ նախընտրող մարդ կարող է իր համար այստեղից հագուստ ընտրել»:

Խանութի տեսականին շատ բազմերանգ է և ամենաակարևորը՝ նորաձև. «Մենք ունենք կանանց, տղամարդկանց և մանկական բաժիններ: Հատկապես տղամարդկանց հագուստի տեսականին շատ է մեր խանութում։ Ի դեպ, բոլոր հագուսները բամբակյա են, ունենք նաև վերարկուներ, որոնք ջրակայուն են»:

Խանութում կարելի է համատեղել որակյալը, նորաոճը և մատչելին։ «Մենք ունենալու ենք նաև շատ զեղչեր, հետաքրքիր ակցիաներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջից»:

Նորաձևության միտումներից մեկն էլ “Family look”-ն է։ Այս խանութում նման տեսք ստանալու համար կարող են հաճախել ողջ ընտանիքով:

Խանութը գտնվում է «Երևան Մոլ»-ի առաջին հարկում, Արշակունյաց 34

Ամբողջական տեսականուն կարող եք ծանոթանալ` այցելելով խանութի ֆեյսբուքյան էջ 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի