Ճիշտ է, Յուվեն դեռեւս Իտալիայի չեմպիոնը չէ, բայց դե Ինտերն առավելեւս հեռու է դրանից


18:20 , 28 փետրվար, 2016
Դեռեւս մրցաշրջանի մեկնարկից առաջ շատերը միաբերան վստահեցնում էին, որ այս անգամ Յուվենտուսը ոչինչ անել չի կարող Ա Սերիայում եւ Սկուդետտոն կուղեւորվի մեկ ուրիշ քաղաք: Որպես Իտալիայի ապագա չեմպիոն, նշվում էր Ինտերի անունը: Նման դեպքերում հակառակ կարծիք պնդելն անիմաստ է լինում եւ պետք է սպասել մրցաշրջանի ավարտին, ընդամենը: Ճիշտ է, Յուվեն դեռեւս Իտալիայի չեմպիոնը չէ (այս մրցաշրջանում), բայց դե Ինտերն առավելեւս հեռու է դրանից: Այսօր եւս մեկ անգամ կհանդիպեն այս թիմերը եւ, կարծում եմ, Ինտերի երկրպագուների համար ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա: Կեցցե՛ այն Ինտերը, որը չգիտեմ երբ կգա...