Հայկական խմիչքը՝ Բենիլյուքսի երկրներում


10:13 , 27 փետրվար, 2016

Արտաքին նորանոր շուկաների ներգրավումը հնարավորություն է տալիս զերծ մնալ պրոդուկտի լճացումից և ներգրավում է արտաքին միջոցներ: Ամիսներ առաջ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել էր հայ-բելգիական գործարար համաժողով, իսկ հիմա արդեն Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։

Հիշյալ համաժողովից հետո բելգիական ՛՛With Us՛՛ ընկերությունը ցանկություն է հայտնել ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու հետ։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ։

Հարկ է նշել, որ հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 000 շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։