Մեր ուղեղները շարունակաբար բռնաբարում են, արդարանալով, թե իրականությունն են ցույց տալիս


02:19 , 27 փետրվար, 2016
Էն հրեշների գայլը էնքան ձեռ առան, որոշեցի մի քիչ նայել: Ինչպես հասկացա, ֆիլմի նկարահանումն իրանացվել է ՀՀ ոստիկանության աջակցությամբ: Բայց ոստիկանին ավելի վարկաբեկող ախմախություն դժվար կլինի գտնել թերևս: Նախ անկաշառ ու սկզբունքային ոստիկանը վերջին թվի 88888 համարներով Մերսեդեսով չի պտտվում, նույնիսկ եթե նվեր է` էթիկայի տեսանկյունից սիրուն չի: Երկրորդը` գողական ժարգոնային «ռասպարիժատ, պադպիսատ» ու նման կարգի խոսքերը հարիր չեն եթերին և ամբողջապես չեզոքացնում են իրական սպայի կերպար ստեղծելու բոլոր փորձերը: Դե բնականաբար ամբողջ կինոն հեղեղված է նման խոսակցություններով: Եվ վերջապես Հայաստանում ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ արգելված է, իսկ կինոյի մեջ բոլորը Սիգարոն են ծխում ու դա խոշոր պլանով ցույց են տալիս: Սա էլ լավագույն գովազդն է: Մարդիկ ասում են հա ինչ, իրականությունն են ցույց տալիս: Եթե իրականությունն իրոք էսքան զզվելի է, կարելի է ցավ ապրել միայն, իսկ իրականությունը կերտում են առաջին հերթին մարդկանց ուղեղներում գլխավորապես հեռուստատեսության միջոցով: Հետևաբար մեր ուղեղները շարունակաբար բռնաբարում են, արդարանալով, թե իրականությունն են ցույց տալիս: Իրականությունը ցույց տալ պետք չէ, մենք դա ամեն օր տեսնում ենք: Ցույց տվեք ու քարոզեք կյանքի գունավոր ու գեղեցիկ կողմերը: Դե իսկ սերիալի դերասանական «վարպետության» մասին չեմ էլ խոսում: