13:06 , 26 փետրվար, 2016
Araratnews.am-ը գրում է.
Փսորազը մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է մաշկի չորություն եւ բորբոքվածություն, ինչի հետեւանքով, մաշկը կարմրում է եւ թեփակալում։
Այն առաջանում է հիմնականում 15-35 տարեկան հասակում, պատճառներն են սթրեսը, կլիմայական փոփոխությունները եւ սնունդը։
Սնունդ
Եթե տառապում եք փսորիազով, ապա պետք է ուշադիր լինել սնունդի նկատմամբ։ Օրգանիզմի կողմից հատկապես վատ են յուրացվում գլյուտենը եւ լակտոզան։ Պետք է վերանայել սննդակարգը։
Մաշկի ախտահանում
Փսւրիազի բուժման կուրսն իր մեջ ներառում է բոլոր օրգանների մաքրումը։ Եթե կարգավորենք լյարդի, երիկամների եւ աղիքների աշխատանքը, մաշկի վիճակը բավական կլավանա։ Դրա համար պետք է խմել մաքրող հյութեր եւ կոկտեյլներ։
Դիմակներ
Փսորիազից վնասված մաշկը վերականգնում են կավից պատրաստված դիմակները։ Դրանք կարելի է դնել մաշկի վնասված հատվածներում՝ հիվանդության սրացման ժամանակ։ Որպեսզի այն չչորացնի մաշկը, կավը խառնել ջրի եւ յոգուրտի հետ, ընդ որում միմիայն փայտե կամ ապակե ափսեի մեջ։ Դիմակը մաշկի վրա թողնել 20-30 րոպե եւ լվանալ ջրով։ Այն կարելի է կատարել շաբաթը մեկ անգամ, իսկ սրացումների դեպքում՝ երկու օրը մեկ։
Հրաշալի միջոց է նաեւ գազարից պատրաստված դիմակը։ Գազարը քերել, ապա քերուկը 20 րոպե թողնել մաշկին, ինչի հետո լվանալ։ Ի դեպ գազարից եւ կավից պատրաստված դիմակները կարելի է հերթափոխով դնել։
Ծով եւ արեւ
Շատերը նկատած կլինեն, որ ծովափում մաշկի վիճակը զգալիորեն լավանում է։ Աշխատեք ամեն օր արեւային լոգանք ընդունել, բայց ոչ օրվա ամենաշոգ ժամերին։ Եթե չեք կարող գնալ ծովափ, ապա գնեք ծովի ջուր եւ մաշկկ ջրցողեք դրանով։