Բրիտանական թանգարանը պատմականորեն հայկական, ուրարտական ցուցանմուշները որպես թուրքական է ներկայացնում


22:17 , 10 հունվար, 2013

Մեծարգո պ.Նիլ Մեկ Գրեգոր /Neil MacGregor/. 
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հայտնում է Ձեզ իր խիստ վրդովմունքն ու բողոքը Բրիտանական թանգարանի <> պատկերասրահում տեղ գտած կեղծիքների և անճշտությունների շուրջ՝ կապված Հայաստանի և հատկապես Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային արժեքների ցուցադրման հետ, որոնք հայերի և իրենց պատմության համար մեծ մշակութային արժեք են ներկայացնում:
Նախ և առաջ խոսքը թանգարանի համար 54 սրահում տեղ գտած <> անվանման մասին է: Թանգարանի նկատմամբ ամենայն հարգանք տածելով ստիպված ենք սակայն նշել, որ անտիկ դարաշրջանն ու Թուրքիա հասկացողություններն ընդհանուր ոչինչ չունեն: Նույնիսկ թեև նույն ցուցանմուշների հետ կապված <> (Հնագույն Անատոլիա) նախորդ անվանումը չէր արտացոլում ուրարտական ցուցանմուշների իրական ծագումը, <> (Հնագույն Թուրքիա) այս վերջին անվանումը՝ նախկինում չլսված անհեթեթ մի տերմին, լիովին կասկածելի լույսի տակ է առնում Բրիտանական թանգարանի հեղինակությունը: 
Այո, պատկերասրահում հաճախ ցուցադրվում են հայկական տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ, և օգտագործվում են դրանց գտնման կամ ձեռք բերման տեղանունները, սակայն միայն մեկ որոշակի նպատակով՝ թաքցնելու համար նրանց մշակութային պատկանելիությունը: Այսպես վարվում են հայկական հնամյա գորգերի հետ՝ այն ներկայացնելով մուսուլմանական և կոնկրետ թուրքական, ինչպես նաև տարբեր գտածո արժեքների` տվյալ դեպքում անտիկ ուրատական նմուշների հետ:
ԵՀՄՖ-ն բարձրացնում է իր բողոքի ձայնը Բրիտանական թանգարանի կողմից ցուցաբերվող մոտեցման դեմ՝ պատմականորեն հայկական ուրարտական ցուցանմուշները որպես թուրքական ներկայացնելու համար: Բողոքին միանում են Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի Ամերիկյան մայրցամաքների և ընդհանրապես ողջ աշխարհի հայությունը:
Մենք պատրաստ ենք տրամադրել փորձագիտական եզրակացություններ ուրարտական պատմության մեջ մասնագիտացված մի շարք ականավոր պատմաբաններից Բրիտանական թանգարանում ուրարտական ցուցանմուշների ճշտգրիտ ծագման վերաբերյալ: Մենք հայցում ենք ձեր թանգարանի արագ արձագանքները վիճակը անհապաղ շտկելու՝ <> անվանումը <> անվանմամբ փոխարինելու պահանջով: Բարձրացված հարցին բավարար պատասխան չստանալու և անմիջապես կեղծիքները չուղղելու դեպքում մենք կսկսենք լուրջ պայքար՝ ընդհուպ Բրիտանական թանգարանի դեմ ուղղելով պաշտոնական բողոք ձևակերպված մեր իրավաբանների կողմից: 
Խորին հարգանքներով ԵՀՄՖի նախագահություն
Նախագահ` ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
10.01.2013. ԲՐԱՏԻՍԼԱՎԱ