Replik.am-ը գրում է.
Ռուսաստանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ ՌԴ Մոսկվայի մարզի Օբրազցովո բնակավայրում սպանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ աղբյուրի` «Охотничий дворик» սրճարանի մոտ մոսկովյան ժամանակով ժամը 15։40-ին իր Lexus GX մեքենայի մեջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի 34-ամյա տնօրեն Սերգեյ Մկրտչյանի մարմինը։
Աջ ազդրի վնասվածքով հոսպիտալացվել է ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ 34-ամյա Բաղդասարյանը (անունը չի նշվում)։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։