Ալեքսեյ Նավալնիի դեմքին տորթ են նետել


14:32 , 25 փետրվար, 2016

b8204b11-9505-4969-92e3-25a6bdc0e57bAraratnews.am-ը գրում է.

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում լուսանկար է հրապարակել; Լուսանկարում նա կանգնած է իր գործընկերների հետ, իսկ դեմքն  ու հագուստը  տորթոտ են:

Նավալնիի խոսքերով` անհայտ անձինք իր վրա երկու տորթ են նետել, երբ նա մտնելիս է եղել իր աշխատավայր:

Միջադեպից անմիջապես հետո` տորթ նետողները շուտափույթ հեռացել են:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել ՊԱՌՆԱՍ կուսակցության ղեկավար Միխայիլ Կասյանովի հետ: