Ջրօգտագործողների հոսանքի վճարը կսուբսիդավորվի


12:25 , 25 փետրվար, 2016

Ջրօգտագործող ընկերությունների մոտ անցնող տարվա ընթացքում առաջացել է ֆինանսական ճեղքվածք: Այդ շրջանակներում «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է փոխհատուցել որոշ ընկերությունների հոսանքի գումարը:

Գումարը հատկացվելու է պետական բյուջեից: Սպասվում է, որ ընկերությունները կփոխհատուցվեն 799,000.0 հազ. դրամի չափով:

Հատկանշական է, որ ֆինանսական աջակցության համար նախատեսված միջոցների մնացորդային մասը հնարավոր կլինի վեցամսյա ժամկետում բաշխել առանձին ջրօգտագործող ընկերությունների միջև:

Շատ կարևոր է, որ պետությունը աջակցի նման ընկերություններին. դա լուրջ խթան կհանդիսանա ընկերությունների զարգացման համար: