Շիրակի մարզի լեռնային շրջաններում չի աշխատում «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կապը. ո՞վ է պատասխանատու


18:24 , 10 հունվար, 2013

Վերջին ժամերին  Շիրակի մարզի  լեռնային  շրջաններում չի  աշխատում «ՎիվաՍել  ՄՏՍ»-ի  կապը,  և  բազմաթիվ  բնակիչներ  չեն  կարողանում  օգտվել Հանրապետության «առաջատար» բջջային օպերատորի  ծառայություններից: Հաշվի առնելով  մարզի  ճանապարհների  վատ վիճակը՝ խցանման   մեջ գտնվող  կամ  օգնության կարիք  ունեցող   բազմաթիվ    քաղաքացիներ  չեն կարողանում   օգտվել  օպերատորին պատկանող համարներից  զանգ կատարելու  հնարավորությունից: Ո՞վ  է պատասխանելու   ստեղծված  իրավիճակի  համար: