14:46 , 24 փետրվար, 2016
Մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում միևնույն տանը բնակվող նախկին ամուսինները վիճաբանել են, ծեծի ենթարկել միմյանց:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, նախկին ամուսինները վիճաբանել են, որի ժամանակ տղամարդը «գործի է դրել» խոհանոցային սպասքը և ապակյա ափսեով, ինչպես նաև երկաթյա կաթսայով հարվածել է կնոջ գլխին:
Կինն էլ իր հերթին հարվածներ է հասցրել տղամարդու դեմքին, իսկ թե ամուսիններից ով ում ինչ չափով է «պատժել»՝ կպարզվի նշանակված փորձաքննություններով: