Մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են սեքսը, էժանագին գլամուռն ու փողոցային բամբասանքը


16:13 , 10 հունվար, 2013

Երեկ մի դիտարկում արեցի, որ անկախ կայքի ուղղվածությունից՝ եթե այն զուտ քաղաքական է ու միայն քաղաքական հոդվածներ է գրում` օրինակ hetq.am, ilur.am, lragir.am, 7or.am, zham.am..., ապա նրա կարդացվածությունը 10 000-ի սահմաններում է, իսկ եթե կայքին քաղաքականից բացի խառնում ես նաև սեքսն ու էժանագին գլամուռն ու փողոցային բամբասանքը, օրինակ 1in.am, tert.am, news.am, slaq.am, blognews.am..., ապա կայքի դիտվածությունը պտտվում է 50000-100000 սահմաններում: Այստեղից եզրահանգում, որ մեր ժողովուրդը քաղաքականությամբ և քաղաքական պրոդուկտով տասն անգամ ավելի քիչ է հետաքրքրվում, քան որևէ ջանք չպահանջող նյութեր կարդալով, և մեր ժողովուրդը այս հարցում բացառություն չի կազմում ՃՃՃ