«Հեռացավ իմ կյանքում անջնջելի հետք թողած մարդկանցից մեկը». Արփինե Հովհաննիսյան


02:25 , 24 փետրվար, 2016
Հեռացավ իմ կյանքում անջնջելի հետք թողած մարդկանցից մեկը՝ իմ սիրելի դասախոսը, ուսուցիչը՝ Պետրոս Հովհաննիսյանը..
Տարիների հեռավորությունից էլ ականջիս հնչում է իր թավ ձայնը. «Չե՞ս ուզում գալ պատմական»։ Լավ մարդ, որից անսահման բարություն էր հորդում, հրաշալի դասախոս, նրբանկատ անձ, պատմության անկրկնելի գիտակը, որի շնորհիվ պատմությունն իմ և ոչ միայն իմ ամենասիրելին էր.. Իր հետ յուրաքանչյուր հանդիպումը կյանքի ինքնատիպ դաս էր՝ խորհելու առարկա դարձած նոր մտքերով։
Միշտ կենդանի կլինի Ձեր գործը
Ձեր մասին միշտ ներկայով կխոսենք..
Հանգչեք խաղաղությամբ...