Գերմանիայում հետ են կանչվել Mars և Snickers շոկոլադե բատոնները՝ պլաստիկ նյութի կտորների պատճառով


18:34 , 23 փետրվար, 2016

768x432Շոկոլադ արտադրող Mars-ը հետ է կանչում իր արտադրանքը Գերմանիայում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Նշվում է, որ հետկանչի պատճառ են դարձել Mars և Snickers շոկոլադե բատոններում գտնված պլաստիկ նյութի կտորները։ Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև Milky Way արտադրատեսակին։

Բացի այդ, արտադրանքի վրա պիտանելիության ժամկետ է նշված 2016 թվականի հունիսի 19-ից 2017 թվականի հունվարի 8-ը։