Տարին սկսվել է 5,5 %-անոց ակտիվությամբ


21:00 , 23 փետրվար, 2016

Ուսումնասիրելով ԱՎԾ-ի կողմից հրապարակված հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները` պարզ է դառնում, որ արձանագրված տնտեսական ակտիվությունը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Տարին սկսվել է 5,5 %-անոց ակտիվությամբ, իսկ մեր տնտեսության մի շարք ճյուղերում արձանագրվել է աճի միտում:

Մասնավորապես,արդյունաբերական ոլորտում արձանագրվել է
15.7 տոկոս աճ, ինչը դրամական առումով կազմում է 94 միլիարդ 430.4 մլն դրամ։ Աճ է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում, որտեղ ցուցանիշը հնարավոր է եղել հասցնել 5.1 տոկոսի: 5.2 տոկոսով աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա աճը այստեղ կազմել է 5.6 տոկոս: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական մի շարք գործոններ` այս ցուցանիշը առավել քան կարևոր է: