Գագիկ Բեգլարյան, տես ու ամաչի


11:57 , 10 հունվար, 2013

Ժողովուրդ, էս ի՜նչ ա կատարվում մեր երկրում: Երեկ կեսօրին Գյումրուց դուրս եմ եկել, որ գամ Երևան ու իրիկունվա մթին մի շան հալի հազիվ հասա: Ճանապարհներին խայտառակություն էր… Ո՛չ մաքրող կա, ո՛չ էլ աչքիս մաքրելու մասին մտածող: Ոդիսևսի Իթակե վերադարձը երևի ավելի բարով-խերով էր, քան մեր անմեղ երթուղայինի վոյաժը: Ճանապարհին երևի մենակ Մեդուզա Գարգոնային չհանդիպեցինք: Էս գիտե՞ք՝ ինչից ա: Նրանից, որ մեր սևը գնահատող տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը փոխանակ իրա գործով զբաղվի, որ մարզերը չկտրվեն մայրաքաղաքից, զբաղված ա ինտերնետում Տարոն Մարգարյանի դեմ սևացման ակցիաներ կազմակերպելով: Մի ասող լինի՝ տո այ կապի և տրանսպորտի նախարար, մի հատ տես Տարոնը ոնց ա Երևանը մաքրում, դու ոնց ես քո գործը անում ու ամաչի: Ամոթ ա, ամոթ: