Լռության հմայքը


00:45 , 10 հունվար, 2013

Լուռ սրտիդ մոմերն այսօր թող այրվեն,
Խենթ հոգուդ լույսերն այսօր թող փայլեն,
Թող աչքիդ առաջ ծիածան շողա,
Նրա լույսի տակ դեմքս երևա:
Թավշյա մեղեդին թող հիմա հնչի,
Իսկ հին խոստումը անհետ թող կորչի,
Մեղմ մեղեդու տակ աչքերդ խոսեն,
Ամեն բառի հետ սերը գովերգեն:
Թող լռի սիրտդ, միտքդ ու հոգիդ,
Բայց քո խուսափող անխոս աչքերիդ
Միտքը կկարդամ, ներս կթափանցեմ
Ու սիրող սրտիդ դուռը կբացեմ:
Ես կլռեմ, բայց կխոսի հայացքս ջինջ,
Ու կպատմի սրտիդ գաղտնի ամեն ինչ: