ԱՄՆ դեսպանատան դիմաց մեքենա է պայթել (լուսանկարներ ավտովթարի վայրից)


02:16 , 22 փետրվար, 2016

Hraparak.am–ը գրում է.

Քիչ առաջ  Ծովակալ Իսակովի փողոցում, ԱՄՆ դեսպանատան դիմաց, մեքենա է պայթել: Hraparak.am-ին հայտնում են, որ մեքենայի մեջ երկու մարդ է եղել, քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տուժածներին տեղեփոխեցին բժշկական կենտրոն, բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել, բայց նրանց վիճակը շատ ծանր է: Թե ինչի հետևանքով է հրդեհ բռնկվել մեքենայում, կամ պայթել այն, դեռ պարզ չէ: Ականատեսներից մեկի խոսքերով մեքենան թռել է քարե պատնեշի վրայով: