21:29 , 21 փետրվար, 2016
Այսպես եղավ. հայրենագիտական-համերգային շրջագայությունից շաբաթ օրվա թրջված-տպավորված, վրաց մեր ընկերներին Ալափարսի եկեղեցուց ճանապարհած` ինձ ուրիշ փորձություն էր սպասվում տանը… Մեր առյուծ տղան հասցրել էր «հոշոտել» ատամնացավից խեղճացած Արմինե մայրիկին ու դարանակալած սպասում էր բիզոն-բույվոլ (ո՞րն է սրա հայերենը), թե վայրի ցուլ հայրիկին… Իսկական զոհ դարձա մինչև կեսգիշեր. երբ բոլոր օյիններն առյուծն արդեն խաղացել էր, լողացել, հիմա էլ մայրիկը հասավ ինձ օգնության…
Իսկ կիրակին ես դիմավորում եմ Այգեստանի «Բասս» հյուրանոցում,
Միջազգային կլոր սեղանին, որ նվիրված է տարածաշրջանում փակուղու հաղթահարմանը: Իմ կրտսեր բարեկամ` «
Ալիք»-ի խմբագիր
Արսեն Խառատյանիհրավերով, ես ինձ սիրելի
ծանոթ-անծանոթ երիտասարդ մարդկանց մտավոր գրոհի ուղեծրում եմ… Փորձում եմ օգտակար լինել ու հասցնում եմ իմ օրագրի կիրակնօրյա նոր մոդել կառուցել. շնորհակալ եմ Զառային, Սուսանին Մարկոսյան, Արմինեին Աբրահամյան` իմ բլոգի կամավորներին…