Հիշելը, որ շուտով կմահանամ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է իմ կյանքի բարդ որոշումները կայացնելիս


16:26 , 21 փետրվար, 2016
Հիշելը, որ շուտով կմահանամ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է իմ կյանքի բարդ որոշումները կայացնելիս: Քանի որ մնացած ամենը` ուրիշի կարծիքը, այդ ամբողջ հպարտությունը, շփոթմունքի ու ձախողման նկատմամբ այդ ամբողջ վախը, այս ամենը բեկվում են մահվան առաջ՝ թողնելով այն, ինչը իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելը լավագույն միջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու ինչ-որ բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Արդեն պատճառ չունեք չհետևելու ձեր սրտի կանչին:
.....Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:

Ս. Ջ.