Ժակ Ատալի. Ամուսնության հոգեվարքը


21:07 , 9 հունվար, 2013
Ժակ Ատալի. Ամուսնության հոգեվարքը

19-րդ դարի սկզբին սեփական կաստայի, խմբի կամ դասակարգի շրջանակներից դուրս ամուսնությունն ի սկզբանե համարվել է սկանդալային: Կանանց և երեխաներին ամուսնությունները պարտադրվում էին: Միայն քրիստոնեական աշխարհում, մասամբ` հուդայականության մեջ, հետևում էին մենակնությանը` իրենց օրենսդրություններում: Քրիստոնեական արևելքում ամուսնությունը կնքվում էր բացառապես եկեղեցում:

Դեռևս 17-րդ դարում որոշ բողոքական քաղաքներ ու առևտրականներ ներմուծեցին նոր կարգ, որը 19-րդ դարում դարձավ համատարած ամբողջ Արևմուտքում. պետությունը սիրային կապերը վերցրեց իր հսկողության տակ: Սկսած 1783թ-ից, այսինքն` քաղաքացիական ամուսնության հիմնադրման պահից, ԱՄՆ-ում այն դարձավ պարտադիր: Ֆրանսիական հեղափոխությունն իրականացրեց Լուսավորչական դարի խոստումներից մեկը` ազատելով ամուսնությունը եկեղեցու կողմից պարտադրված հակասություններից.

Ֆրանսիական հեղափոխության պատճառներից մեկը դարձավ ժողովրդի ցանկությունը` վերջ դնել սահմանափակումներին, որոնք բխում էին ամուսնական միության կաթոլիկ հայեցակարգից: Հայտնի դեպք էր՝ երբ 1790թ. Ֆրանսիական թատրոնի հայտնի դերասան Տալման ցանկանում էր ամուսնանալ հարուստ մարմնավաճառուհու հետ, սակայն փարիզյան Սեն-Սյուլպիս եկեղեցու քահանան հրաժարվեց օրհնել այդ ամուսնությունը, քանի որ 4-րդ դարի Արլի տիեզերական ժողովի որոշմամբ կատակերգակ դերասանի մասնագիտությունն արգելված էր եկեղեցական օրհնության համար: Տալման պայքար սկսեց կանոնների փոփոխության համար, և վերջիվերջո 1792թ.-ին քաղաքացիական ամուսնությունը դարձավ պարտադիր: Ամուսնությունների գրանցման գիրքը, որը մարմնավորում էր եկեղեցականների իրական իշխանությունը, անցավ քաղաքացիական իշխանությունների ձեռքը:

Ամուսնութունը շարունակում էր ներկայացնել քաղաքացիական հետաքրքրություն, քանի որ երիտասարդ Ֆրանսիական հանրապետությունը կարիք ուներ բարձր ծնելիության, և ամուրի կացությունը համարվում էր քաղաքացու կողմից իր ժողովրդագրական պարտականության խախտում:

1793թ. ընդունվեց օրենք հանուն «սրտի ազատության» ամուսնալուծությունը թույլատրելու մասին, ինչն առաջ բերեց ամուսնալուծությունների դիմումների մի հեղեղ: Այդ թվում առաջիններից մեկն օրենքից օգտվեց Տալման, որը ստացավ իր նախկին կնոջ ունեցվածքի կեսը: Ահա և սեռերի իրական հավասարությունը:

Բոնապարտի իշխանության գալով ամուսնության մասին օրենսդրությունները միավորվեցին Քաղաքացիական օրենսգրքում:

Մինչև 19-րդ դարի կեսը եկեղեցական և քաղաքացիական ամուսնությունների համագոյակցությունը դառնում է տարածված ամբողջ կաթոլիկ Եվրոպայում: Նմանապես ուղղափառ երկրներում երիտասարդները պետք է ներկայանային քահանայի առաջ: Իսլամի երկրներում բազմակնությունը ամրապնդվում էր զուտ մասնավոր արարողությամբ: Արևմուտքում հասարակ ծագումով կանայք կարող էին ամուսնանալ սիրելով, սակայն բուրժուական կամ ազնվական ծագմամբ կանայք մնում էին որպես «տարադրամ»: Ընտանեկան ունեցվածքն ամրացնելու նպատակով յուրաքանչյուր ծնող ջանում էր դասավորել իր երեխային անվանի ընտանիքներում:

19-րդ դարի կեսերից ամուսնությունը հետապնդում է զուտ գործնական նպատակներ. խուսափել նյութական կորուստներից, կուտակել կամ ձեռք բերել ունեցվածք, հարստություն:

Երիտասարդներին այդ ժամանակ հիմնականում հանդիպեցնում էին, ընդ որում, նրանք միևնույն միջավայրից էին: Սակայն սեքսի հարցերում երիտասարդ աղջիկներին ոչ ոք չէր լուսավորում, քանի որ նման հարցերում իրազեկված լինելը վտանգում էր նրանց պատիվը:

Եթե բուրժուական միջավայրում երիտասարդները առաջին անգամ «բեմ էին դուրս գալիս» հանդիսությունների, պարահանդեսների, աշխարհիկ ընթրիքների ժամանակ, ապա միջին խավի ներկայացուցիչները, բանվորներն ու ծառայողները ծանոթանում էին աշխատանքի վայրերում, զբոսանքների ժամանակ, սրճարաններում, որոնց քանակն ավելանում էր: Տղամարդիկ և կանայք շփվում էին ավելի հաճախ: Նրանց զրույցները ձեռք էին բերում ավելի բաց բնույթ: Կինը կարող էր արդեն ընտրել իր փեսացուին, թեև հաշվարկով ամուսնությունները մնում էին որպես օրենք:

Խոշոր բուրժուազիան, միջին խավն ու բանվորական դասակարգը հարմարվեցին իրար` ճշտելով իրենց պահանջները և փոխառելով ազնվականության ամուսնական արարողակարգերը (ամուսնական պայմանագիր, թերթերում ամուսնության մասին հայտարարություններ տեղադրելը, հարսանեկան զգեստներ, կորտեժ, բանկետ, եկեղեցական արարողություն): Սկսած 19-րդ դարի կեսերից ամուսնացած տղամարդը նաև կրում է մատանի: Իսկ կախարդական հեքիաթներից փերիները սկսում են հուշել փոքրիկ աղջիկներին, թե որտեղ նրանք կարող են գտնել հիասքանչ արքայազնին: Ծնվում է նաև անմիջապես հարսանիքից հետո երիտասարդ զույգի` ճանապարհորդության մեկնելու ավանդույթը: