Այսօր ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է


19:45 , 9 հունվար, 2013

Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է: Օֆելյա Կարապետի Համբարձումյան (ծնված 09. 01. 1925, Երևան), հայ երգչուհի։ ՀՀ ժողովրդական արտիստուհի (1959)։ Ձայնամշակման դասընթացն անցել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1944-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական երգեր։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ՀՀ նախագահի հրամանագրով հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը` հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը։