Vivaro presents: Բագրատյան vs Արամյան


21:57 , 15 մարտ, 2012

Երեկ ֆինանսների փոխնախարարը թարս կապուտ արեց նախկին վարչապետ և ներկա մեգաէկոնոմիստ, հայ տնտեսական մտքի թռիչք, Հայաստանի գլխին իննսունականներին պատուհաս դարձաց Հրանտ Բագրատյանին:

 Vivaro presents: Բագրատյան vs Արամյան

http://tert.am/am/news/2012/03/14/vardan-aramyan/

Մի քանի հատ մավաշի-գիրին զետեղում եմ այստեղ: Տենաս, ինչ կասի բեզ պիծի մինուտ նոբելյան մրցանակակիրը?:)

Պարո´ն Բագրատյան, Դուք բյուջետային հոսքերի 5 տարվա փոփոխությունը «իրական» եք դարձրել 6 տարվա կուտակային գնաճով: Ի՞նչ կնշանակեիք Ձեր այն ուսանողին, ով նման կերպ կվարվեր ստուգարքը հանձնելուց:

 Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կնշանակեիք Ձեր այն ուսանողին, ով ստուգարքի ժամանակ կհամեմատեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախորդ ժամանակահատվածի` գնողունակության պարիտետով ճշգրտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հետ:

 Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կգնահատեիք Ձեր այն ուսանողին, ով ստուգարքի ժամանակ կհամեմատեր օպերատիվ ցուցանիշներով արտահանումը նախորդ ժամանակահատվածի` վերջնական ճշգրտված ցուցանիշներով արտահանում+«այլ արտահանում» հանրագումարի հետ:

Պարո´ն Բագրատյան, Դուք արտահանման 5 տարվա ցուցանիշները համադրել եք գների 6 տարվա փոփոխության հետ: Ի՞նչ կգնահատեիք Ձեր այն ուսանողին, ով նման կերպ կվարվեր ստուգարքը հանձնելուց:

Պարո´ն Բագրատյան, ի՞նչ կգնահատեիք Ձեր այս ուսանողին, ով հոսքը պաշարից կամ փոփոխությունը ընդհանուր մեծությունից չի տարբերում:

Պարո´ն Բագրատյան, իսկապե՞ս վստահ եք, որ այլ հավասար պայմաններում կարելի է բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ՀՆԱ իրական աճի հայտարարված մեծությունից պակաս աճ ապահովելով:

Պարոն Բագրատյան, 18 մլն-ի և 180 մլն-ի մեջ 10 անգամ տարբերություն կա, զգում եք՞:

Զանավես:Ճ

Լյապոլդ, վիխոդիիիիիի!!!!:)