07:19 , 19 փետրվար, 2016Ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի խաղացող Դմիտրի Տարասովը հնարավոր է երկար ժամանակով որակազրկվի` «Լոկոմոտիվ»–«Ֆեներբախչե» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Ստամբուլում ընթացող խաղի ավարտից և տանտերերի 2։0 հաշվով հաղթանակից հետո Դմիտրին հանել էր իր մարզաշապիկը և բոլորին ցույց տվել Պուտինի պատկերով և «Ամենաբարեհամբույր նախագահը» գրությամբ շապիկը։
ՈՒԵՖԱ–ի կանոնների համաձայն` խաղի ժամանակ տարատեսակ քաղաքական ակցիաներն արգելված են։ Պատիժը նախատեսված է ողջ ակումբի համար։ Անձամբ Տարասովը հայտարարել է, որ այդպիսով ցանկացել է իր օժանդակությունը հայտնել Ռուսաստանի նախագահին։

