Պետական աջակցությունը կունենա՞ շարունակություն


14:18 , 18 փետրվար, 2016

ՀՀ պետական բյուջեից մարզերին հատկացվող գումարները ունեն հստակ և թիրախային նպատակներ, սակայն տարվա ընթացքում առաջանում են նոր ծախսեր, որոնք կարող են ազդել այս կամ այն ծրագրի համար նախատեսված գումարի վրա: Նման դեպքերում շատ կարևոր է, որ պետությունը հնարավորինս աջակցի մարզերին, և հավելյալ ծախսերի բեռը փորձի վերցնել իր վրա:

«Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար այս տարվա պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 486 հազար դրամ: Գումարը հատկացվելու է Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով:

Անկասկած, այս մոտեցումը պետք է ունենա շարունակական բնույթ: