Ավելի հավանական է, որ Ռոնալդուն կմնա «Ռեալ»-ում. Լուիշ Ֆիգու


11:00 , 18 փետրվար, 2016

фигуՄադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է մադրիդյան ակումբում իր հայրենակից Քրիշտիանու Ռոնալդուի ապագան:

«Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ Ռոնալդուի նման ֆուտբոլիստները ցանկանում են բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել՝ հանդես գալով ուժեղագույն մրցաշարերում և ուժեղագույն առաջնություններում:

Այդ իսկ պատճառով, ավելի հավանական է, որ Քրիշտիանուն կմնա «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը: