Կյանքի է կոչվում հերթական նորարարական ծրագիրը


10:51 , 18 փետրվար, 2016

Վայոց Ձորի մարզում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների առաջին դասարանի աշակերտներին են բաժանվել ԱՐՄԹԱԲ պլանշետները՝ համապատասխան կրթական բովանդակությամբ:

Ծրագիրը կտևի 4 տարի և հնարավորությւն կտա դասապրոցեսը դարձնել առավել ինտերակտիվ և հետաքրքիր: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվի նորարարության հետագա ճակատագիրը:

Հավելեմ, որ պահպանվում են նաև երեխաների համար նախատեսված համապատասխան սանիտարահիգիենիկ նորմերը: