Փակվել է Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը


11:44 , 9 հունվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Հունվարի 9-ին` ժամը 10.00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Եղվարդ-Արագյուղ-Հարթավան  ճանապարհահատվածը:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: