Աղջիկների համար անհրաժեշտ անջատող վիրահատությունն ամենաբարդերից էր ու բժիշկները նախազագուշացրել էին այս մասին՝ 10 ժամ տևած վիրահատությունից առաջ։
Չնայած, որ վիրահատությունը հրատապ էր, Հուսեյն Ալ Խադրը ասել էր, որ չի կարող վճարել դրա համար, քանի որ պետք է օգնի գյոատևել 11 անդամներից բաղկացած իր ընտանիքին, որը բնակվում է արնահոսող Սիրիայում։
Այս պահին, նրա սիամական երկվորյակները 16 ամսական էին։
Նման տիպի վիրահատությունները հաջողությանը 60 տոկոսը չի գերազանցում, բայց բժիշկ Ալ-Ֆուրայանը վստահ էր, որ իրենք կկարողանան հասնել ցանկալի արդյունքների։
Սաուդիան Արաբիայում 1990 թվականից ի վեր 37 վիրահատություններ են արել սիամական երկվորյակների վրա, որոնք 18 տարբեր երկրներից էին՝ ներառյալ Սուդանը, Սիրիան, Եմենը, Եգիպտոսը, Մալազիան, Ֆիլիպինները, Լեհաստանը, Մարոկկոն ու Իրաքը։
Մոտավորապես 30 այլ դեպքեր էլ քննվել են, բայց բժիշկները հանգել են այն եզրակացությանը, որ այդ դեպքերում նպատակահարմար չէ վիրահատություն անելը։
Այս վիրահատությունների համար վճարում է Սաուդյան կառավարությունը՝ որպես մարդասիրական ժեստ։