ՀՀ-ից Կատար մեկ քայլ


10:30 , 16 փետրվար, 2016

Տնտեսական ակտիվության և բիզնես ոլորտի աշխույժացման ապահովման կոնտեքստում արտաքին կապերի ամրապնդումն ու ընդլայնումը ունի մեծ դերակատարում: Օրերս ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Մյունխենում Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիննշել է, որ առկա է մեծ ներուժ՝ Հայաստանի և Կատարի միջև համագործակցության զարգացման համար:

Վերը նշվածի մասին է հավաստում այն փաստը, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երեւան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։

Հանդիպմանը քննարկվել են նաև գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր: