21:51 , 15 փետրվար, 2016
Newmag.am-ը գրում է.
Նրան ճանաչում են որպես «Disney» հեռուստաալիքի «Мама на 5+» նախագծի հաղորդավարի, հետո՝ որպես մոդելի, տարիներ անց՝ որպես կինոյի ու թատրոնի հաջողակ դերասանուհու: Ամբողջ Ռուսաստանը նրան քաջալերում էր «Ֆորտ Բոյար» նախագծում՝ հավատով, որ եզրափակիչ փուլում հենց նա ձեռք կբերի բաղձալի բանալին: Նա 41 տարեկանում հասցրել է ամուսնալուծվել 3 անգամ, բայց բաց չի թողել որևէ դեր ու ներկայացում:
– Եկատերի՛նա, ինչպե՞ս ընտրեցիք դերասանուհու բարդ ուղին:
– Դերասանությամբ սկսեցի զբաղվել հանգամանքների բերումով: Երբ դեռ չէի որոշել՝ որտեղ ուսանել, մայրս մի հայտարարություն ցույց տվեց թերթում: Դերասանների ընդունելություն էր մեր «Անիվ» թատրոնին կից՝ ԳԻՏԻՍ-ի մասնաճյուղում: Այդպես ես սկսեցի կարիերաս:
– Հիշո՞ւմ եք, թե որն էր Ձեր առաջին դերը:
– Ես սովորել եմ Մարկ Զախարովի կուրսում: Իմ հայտնվելն այնտեղ շատ առեղծվածային էր: Սկզբում երկու տարի սովորել եմ Յարոսլավլում ու հենց այնտեղ 1998 թ. Ֆյոդոր Վոլկովի անվան թատրոնում խաղացել տնային դաստիարակչուհի Նաստենկայի դերը Դոստոևսկու «Ստեպանչիկովոյի գյուղն ու բնակիչները» վեպի հիմա վրա բեմադրված ներկայացման մեջ: Այն կոչվում էր «Թովմաս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ