2-ամյա աղջնակը երկրորդ հարկից ընկել է և մահացել


15:30 , 15 փետրվար, 2016
Pastinfo.am-ը գրում է.
Փետրվարի 13-ին Ծաղկաձորում դժբախտ դեպք է գրանցվել. Երևանից հյուր գնացած ընտանիքի 2-ամյա երեխան երկրորդ հարկից վայր է ընկել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեխան  տան երկրորդ հարկում գտնվող սենյակում քնած է եղել և արթնանալով վեր է կացել ու դեպի առաջին հարկ տանող աստիճանավանդակով փորձել իջնել ցած, սակայն ընկել է:
 
Հարազատները երեխային գտել են առաջին հարկի հատակին ընկած և անմիջապես տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 
Մեզ հետ զրույցում ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ փոքրիկը գլխի վրա է ընկել և ծանր վնասվածք ստացել, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մեկ օր անց մահացել է: