Գիրք նվիրելու ավանդույթը շատ լավ բան է, բայց ավելի լավ կլինի, որ ստեղծվի նաև գիրք գնելու մշակույթ


11:55 , 15 փետրվար, 2016

Գիրք նվիրելու ավանդույթը շատ լավ բան ա, բայց ավելի լավ կլինի որ ստեղծվի նաև գիրք գնելու մշակույթ: Հինգ հազար դրամը այն փողը չէ, որ կարելի է չծախսել լավ գիրք առնելու համար:

Նամանավանդ որ վերջերս խոշոր հրատարակիչները ի դեմս Զանգակի, Անտարեսի, Էդիթպրինթի և այլն բավականին որակյալ գրքեր են շուկա հանում` և տեղացի գրողների և թարգմանություններ:

Ու փաբում կամ այլ տեղում այդ հինգ հազարը չծախսելով և փոխարենը գիրք գնելով աջակցում ենք մի շարք կարևոր մասնագիտություններ տեր մարդկանց` թարգմանիչներ, սրբագրողներ, գրողներ, ով այս վայ-կապիտալիզմի պայմաններում բավականին խոցելի է :

Այսքանը :