Դուք հասկանո՞ւմ եք, որ նախագահի թեկնածուի հետ եք խոսում. Արամ Հարությունյան


18:40 , 8 հունվար, 2013

Ես արդեն բազում տարիներ ինձ հարց էի տալիս, թե ինչու են ոմանք առաջադրվում նախագահի թեկնածու, եթե նույնիսկ ըստ էության ասելիք չունեն: Էսօր իմ հարցի պատասխանը ակամա տվեց նախագահության թեկնածու Արամ Հարությունյանը: Զանգել ենք, որ հրավիրենք «Արմնյուզ»-ի «Բրիֆինգին», մերժում է ու ասում` դուք հասկանո՞ւմ եք, որ նախագահի թեկնածուի հետ եք խոսում:)) Վերջում էլ հարցնում է` իսկ Սերժ Սարգսյանը լինելո՞ւ է:)) Ահա պատասխանը! Մարդը հինգ տարին մեկ մի քանի օրով իրան զգում է նախագահի հետ հավասար մեկը! Որովհետեւ երկուսն էլ թեկնածու են!