Չինաստանում պատրաստվում են գրանցել առաջին ձայնային ապրանքանիշը


10:38 , 15 փետրվար, 2016

Չինաստանում պատրաստվում են գրանցել առաջին ձայնային ապրանքանիշը: Դա Չինական միջազգային ռադիոկայանի մեղեդին է:

2014 թվականից, երբ երկրում թույլատրվել է ձայնային ապրանքանիշեր գրանցել, շուրջ 450 հայտ է ստացվել:

Հայտնի համաշխարհային երաժշտական ապրանքանիշերից են Nokia-ի մեղեդին և McDonald’s-ի I’m lovin’ it կարգախոսը: