Եգիպտական բուրգերը այլմոլորակայիննե՞րն են ստեղծել


15:49 , 8 հունվար, 2013

2012 թ.-ի սեպտեմբերի 17– ին գիտնականները նոր ռոբոտի միջոցով փորձեցին տեսնել, թե դեպի ուր է տանում բուրգի ստորին դուռը, որից ներս անգամ մեկ տարեկան երեխան չի կարող անցնել: Արդյունքը պակաս ապշեցուցիչ չէր. դռնից այն կողմ Ճանապարհը այնքան երկար է, որը ռոբոտը կարող է հաղթահարել 9 տարում: Բուրգերի գտնվելու տեղը ևս պատահական չէ, դրանց դիրքը համապատասխանում է օրիոնի համաստեղության աստղերին:

Եգիպտական բուրգերը ստեղծվել են այլմոլորակայինների կողմից. սա ամենահավանական վարկածն է, որի հետ համաձայն է եղել Էդգար Քեյսին, որը երկար ժամանակ ուսումնասիրել է բուրգերը` փորձելով գտնել որևէ հավաստի փաստ: Բուրգերի ստեղծման պատմությունը դեռ առեղծվածային է, քանի որ դրանք կառուցելու համար անհրաժեշտ ուժը գերբնական է, այլ ոչ թե մարդկային: Դեռ այսօր անհնար է գտնել այնպիսի տեխնիկա, որը կկարողանա 500 տոննա կշռող քարեր բարձրացնել և 2 մմ հեռավորոթյունը պահելով՝ ստեղծել օրինաչափ կապ: Ֆինդեյ Սպիտլին, ով երկար տարիներ նվիրել է բուրգերի ուսումնասիրություններին, նշում է, որ բուրգերի քարերը ունեն այնպիսի անցքեր, որը հնարավոր է ստանալ գերհզոր տեխնիկայով, որը ներկայիս սարքավորումներին 50 անգամ գերազանցում է: Դեռ 18-րդ դարում Նապոլեոն Բոնապարտի զինվորներից մեկը պատմել է, թե Նապոլեոնը տեսել է բուրգերը, անգամ մտել է նրանցից մեկի մեջ և երբ դուրս է եկել, դեմքը դարձել է մոխրագույն, և այդ օրվանից Նապոլեոնը ձեռք բերել անսովոր օժտվածություն: Պարբերաբար կատարվող հետազոտություններից մեկի ժամանակ ամերիկացի ուսումնասիրողները ռոբոտների օգնությամբ բացահայտեցին բուրգերի կառուցվածքը, որոնք երեք սենյակներից են բաղկացած:

Սենյակները նախատեսված են եղել փարավոնների համար. նրանցից մեկում հայտնաբերվել է դամբարան, որը սակայն դատարկ է եղել: Ավելի ուշ` 20–րդ դարում, Էդգար Քեյսին գտավ ստորգետնյա բուրգ, որը, համաձայն Քեյսիի, Բերմունդյան եռանկյունում տեղի ունեցած բոլոր աղետների պատճառն է եղել: