15:26 , 8 հունվար, 2013
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ՝ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թալին-Գյումրի-Արթիկ, Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը փակ են։
Բքի, անբավարար տեսանելիության ու առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: