Անգլիկան եկեղեցին նույնասեռականներին թույլատրել է եպիսկոպոս դառնալ


14:50 , 8 հունվար, 2013

Անգլիկան եկեղեցին չեղյալ է հայտարարել նույնասեռական հոգեւորականներին եպիսկոպոս ձեռնադրելու արգելքը: Նոր կանոններով՝ նույնասեռ քաղաքացիական կապերի մեջ գտնվող հոգեւորականները կարող են դառնալ եպիսկոպոս, եթե խոստանան պահպանել ցելիբատը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախկինում անգլիկան եկեղեցին թույլատրում էր նույնասեռականներին հոգեւորական դառնալ` ապաշխարելու պայմանով: 

Անգլիկան եկեղեցում այս հարցի շուրջ կրքերը չէին հանդարտվում 2003 թվականից, երբ Ռեդինգի եպիսկոպոսը ստիպված էր հրաժարվել աթոռից ավանդական կողմնորոշմամբ հավատացյալների պահանջով: